Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար «տարիներ են պետք»

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար «տարիներ են պետք»
22.06.2016 | 12:07

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին կողմերի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա։ Ստեփանակերտը կարծում է, որ բոլոր հարցերը միանգամից չեն լուծվում, համբերություն է պետք։


Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, այդ մեխանիզմների ներդրման համար տարիներ են պետք. «Իհարկե, լավ կլինի, ցանկալի կլինի, որ ինչքան շուտ՝ այնքան լավ: Բայց պատկերացրեք ինչպիսի գործընթաց է. պետք է մշակվեն մեխանիզմներ, այնուհետև սկսեն դրանք կիրառվել, հետո փորձել ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները, այնուհետև պատասխանատվության ենթարկել»:


Ստեփանակերտում սանկտպետերբուրգյան հանդիպումը արդյունավետ են համարում, հատկապես կարևորում են հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացումը։ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ սահմանային իրավիճակը տեղում գնահատող մասնագետների թվի ավելացումը կարող է ամրապնդել հրադադարը. «Գուցե նաև մշտադիտարկումների թիվը ավելանա, միանգամից մի քանի տեղում մշտադիտարկում անեն: Սրանք արդեն տեխնիկական հարցեր են, ժամանակի ընթացքում կերևա, թե ինչ ուղղություն է ստանում այդ նոր մասնագետների աշխատանքը»:

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ